• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Համբերության հրեշտակը

Հոսպիտալում գթության քույրը զինվորին խաշած ձու բերեց։

-Շատ պինդ է խաշած, — ասաց հիվանդն ու մի կողմ հրեց այն։

Քույրը հանգիստ հեռացավ, ասես զինվորը շնորհակալություն էր հայտնել նրան… Շուտով նա վերադարձավ երկրորդ ձվով և սիրալիր առաջարկեց հիվանդին։

— Բավարար չափով եփված չէ,— բարկացած փնթփնթաց հիվանդը։ Քույրը գնաց առանց վերաբերմունք փոխելու, երրորդ անգամ վերադարձավ՝ ձեռքին մի կաթսա եռացրած ջուր, հում ձու և ժամացույց։

— Վերցրեք, թանկագինս, — ասաց նա քնքշորեն, — հիմա Ձեր ձեռքի տակ ունեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է եփելու ձուն այնպես, ինչպես ուզում եք:

-Կանչեք քահանային,- ասաց զինվորն ու վեր բարձրացավ: Քույրը տարակուսած նայեց նրան, քանի որ մինչ այդ պահը երիտասարդը խստորեն մերժել էր ավետարանական քարոզխոսությունը:

-Ես կատակ չեմ անում,- պատասխանեց նա քրոջ լուռ հարցական հայացքին,- ես ուզում եմ զրուցել քահանայի հետ… Եթե երկրի վրա կա նման համբերության հրեշտակ, ինչպիսին Դուք եք, ապա ես հավատում եմ, որ նաև երկնքում կա գթառատ Աստված։

 

Հոգեշահ Զրույցներ