Մի աղքատ ընտանիքի մայր շատ հավատավոր կին էր։ Եվ մի օր, երբ երեխաներին կերակրելու ոչինչ չուներ, նա զանգահարեց ռադիոկայաններից մեկը և Աստծուն ուղղված օգնության կոչով նամակ թողեց այնտեղ։ Ռադիոյի աշխատակիցներն ըմբռնումով մոտեցան հավատացյալ կնոջ նամակին, բայց ունկնդիրներից մեկը նրա խոսքերից նյարդայնացավ:
Նա համոզված աթեիստ էր և որոշեց խաղ խաղալ տիկնոջ գլխին։ Տղամարդն իմացավ կնոջ հասցեն, զանգահարեց իր քարտուղարուհուն և հրահանգեց շատ մթերք գնել։ Աղջիկն այդպես էլ արեց, բայց շատ զարմացավ,, երբ շեֆը նրան հրահանգեց հետևյալը․«Սնունդը հասցրու նշված հասցեով, և եթե կինը հարցնի, թե ով է ուղարկել սնունդը, ասա, որ դա սատանայի կողմից է»։
Երբ քարտուղարուհին ուտելիքը փոխանցեց անծանոթ կնոջը, վերջինս այնքան հուզվեց երախտագիտությունից, որ արցունքները հոսեցին աչքերից։ Նա չէր դադարում շնորհակալություն հայտնել ու օրհնել աղջկան։ Բայց երբ կինն արդեն պատրաստվում էր հրաժեշտ տալ, քարտուղարուհին հարցրեց.
— Իսկ չե՞ք ուզում իմանալ, թե ով է ձեզ ուղարկել այս ամենը:
Կինը պատասխանեց.
— Ոչ: Դա ընդհանրապես նշանակություն չունի, քանի որ երբ Աստված հրաման է տալիս, նույնիսկ սատանան է Նրան ենթարկվում։
Հոգեշահ Զրույցներ
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի