հեղինակ
(Պոեզիա)
Տե՛ր, ողորմիր ինձ
Փողոցի կորած անկյուններում,
որտեղ անձրևներն են խուլ կտտացնում փայտե մայթերին,
որտեղ սալաքարերի վրա, ջրափոսերի միջով,
գլխիս դիպչելով ստվերներն են ահագնանում․․․
Կեցության արտացոլանքներում տարաշխարհիկ իրականությունն է,
և այս գիշերային ներկայացումը, Տե՛ր, որ ուժերիցս վեր է:
1961 թ