Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ Հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ Կենտրոնական գրասենյակը կազմակերպում է ՀԵՀԵՄ-ի կազմավորման 25-ամյակին նվիրված Համահայկական ուխտագնացություն, որը տեղի կունենա այս տարվա հուլիսի 2-7-ը։

«Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրի ներքո հարյուրավոր երիտասարդներ հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերից կմեկտեղվեն Հայրենիքում։

Ուխտագնացության շրջանականերում երիտասարդները հնարավորություն կունենան հանդիպելու Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի հետ, ապա կայցելեն Հայաստանյան սրբավայրեր, ինչպես նաև ընտանիքի թեմայով տեղի կունենան խմբային հանդիպում-քննարկումներ Հոգևոր Հայրերի հետ։

Համահայկական ուխտագնացությունը կամփոփվի Սուրբ և Անմահ Պատարագով և փակման խնջույքով։

Մասնակցության համար հարկ է դիմել թեմի երիտասարդական հարցերով պատասխանատուներին։

Սիրելի´ Երիտասարդ, սիրով սպասում ենք Քեզ Հայրենիքում՝ միասին անցկացնելու հինգ անմոռանալի երիտասարդական օրեր։

Սիրով՝

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ

progress-linear animated-first">

Ufology

50

Laboratory Research

95