Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրագործել իր համաթեմական, համահայկական և տարածաշրջանային ծրագրերը:
Սույն թվականի հուլիսի 12-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ VI Ատենապետաց ժողովը, որին մասնակցեցին Հայաստանի և սփյուռքի 37 թեմերից, ինչպես նաև՝ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից շուրջ 90 ՀԵՀԵՄ հոգևորական և աշխարհական պատասխանատուներ։
Ատենապետաց ժողովը մեկնարկեց «Տերունական» աղոթքով։
Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը, ով հայտնեց իր գնահատանքը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանին, ՀԵՀԵՄ գրասենյակին և թեմական ներկայացուցիչներին ՀԵՀԵՄ գործունեության համար:

Օրակարգային հարցերից էին 2024 թ․ անցկացվելիք Տարածշարջանային ֆորումները և 2025 թ․ ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացությանը նախապատրաստությունը։
Ամփոփելով Ատենապետաց Ժողովը՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդը կարևորեց առաջիկայում ևս ՀԵՀԵՄ գրասենյակի և թեմերի միջև համագործակցության և կապի ապահովումը, ծրագրերի փոխանակումը, առաջարկների քննարկումը։
Ատենապետաց ժողովն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։
ԱԺ-ն խորհրդակցական մարմին է, որին մասնակցում են թեմերի երիտասարդական հարցերով հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները: Կենտրոնական գրասենյակի հրավերով այն գումարվում է մեկ կամ երկու տարին մեկ պարբերականությամբ, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության։ Օրակարգում քննարկվում են կայացած և նախատեսվող ծրագրերի մանրամասները, համահայկական միջոցառումների կազմակերպչական հարցերը, տարվա միջոցառումների կարգախոսը, տարածաշրջանային ժողովներին վերաբերող հարցերը, ՀԵՀԵՄ Ուղենիշի փոփոխությունները և այլ հարցեր: Ատենապետաց ժողովում յուրաքանչյուր թեմ ունի մեկ ձայն: