Տեսանյութը պատրաստեց ՀԵՀԵՄ անդամ Դիանա Շախբազյանը
Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) գործում է Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո: Հաստատման օրվանից կառույցը որդեգրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերի երիտասարդներին Մայր Եկեղեցու շուրջ համախմբելու, երիտասարդ հայորդիներին քրիստոնեական և հայեցի ոգով դաստիարակելու առաքելությունը:
ՀԵՀԵՄ-ի առաքելությունն է` համախմբել աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը՝ ի հարատեւություն հայ ինքնության և ի զորացումն Հայոց Հայրենիքի, կազմակերպել հայ երիտասարդության ներուժի գործածումը նրա ինքնազարգացման, հոգևոր ու ազգային արժեքների պահպանության նվիրական գործում: