Համահայկական Ուխտագնացություն «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր»5-10 հուլիս, 2023Օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և առաջնորդությամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի՝ Կենտրոնական գրասենյակը 2023 թվականի հուլիսի 5-10-ը կազմակերպում է Համահայկական Ուխտագնացություն՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով: Սիրելի Երիտասարդ,Դու ունես հնարավորություն Քրիստոսի սիրով միաբանված եղբայրներիդ ու քույրերիդ հետ Հայրենիքում անցկացնելու անմոռանալի 5 օրեր։ Դու ունես հրաշալի առիթ կրթական երկու օրերի ընթացքում ձեռք բերելու նոր գիտելիքներ և քո հմտությունները փոխանցելու թեմակից երիտասարդներին, ինչպես նաև ուխտավորաբար այցելելու հայրենի սրբավայրեր և համայն հայության Սրբության Սրբոց Միածնաէջ Մայր Տաճար: Մանրամասների համար դիմել թեմի երիտասարդական հարցերով հոգևորական և աշխարհական պատասխանատուներին։ Սիրով և սպասումով՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ |
ԾրագիրՕրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և առաջնորդությամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի՝ Կենտրոնական գրասենյակը 2023 թվականի հուլիսի 5-10-ը կազմակերպում է Համահայկական Ուխտագնացություն՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով: Ուխտագնացությունը համահայկական երիտասարդական ներկայացուցիչների աղոթքի համախմբում է, հոգևոր և կրթական ծրագրերի իրագործման հարթակ, ինչպես նաև՝ երիտասարդական ժամանց և այլ ծրագրեր իրականացնելու միջոց։ Ուխտագնացության մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Ամենայն Հայոց Հայրապետը։ Կիրականացվեն նաև այցեր Խոր Վիրապ, Սբ․Հռիփսիմեի վանք, Զվարթնոցի տաճար և հայրենիքի այլ սրբավայրեր։ Ուխտագնացության առաջին երկու օրերին կանցկացվեն երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացմանն ուղղված դասընթաց և պանելային քննարկումներ։ Խմբային քննարկումների և աշխատարանների միջոցով երիտասարդները համայնքային կյանքի տեսլականի իրենց առաջարկները կանեն։ Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կհանձնվեն վկայականներ։ Ուխտագնացության բոլոր օրերին կանցկացվեն առավոտյան և երեկոյան ժամերգություններ։ Ուխտագնացության ողջ ընթացքում երիտասարդներին կուղեկցեն ազգային երգն ու պարը և ակտիվ ժամանցը։ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության վերջին օրը երիտասարդները կմասնակցեն Սուրբ և Անմահ Պատարագի։ Երեկոյան տեղի կունենա հրաժեշտի խնջույք։ |