Համաձայն Release International-ի զեկույցի՝ 2023-ին սպասվում է քրիստոնյաների հալածանքների աճ:
Release International-ի գործադիր տնօրեն Փոլ Ռոբինսոնն ասել է, որ հաջորդ 12 ամիսները «կարևոր են լինելու ամբողջ աշխարհի եկեղեցիների մեծ մասի համար»: Release International-ի զեկույցում ընդգծվում է Նիգերիայում, Հնդկաստանում, Չինաստանում հավատացյալների ծանր վիճակը:
Ամենամտահոգիչը Նիգերիան է՝ պայմանավորված բռնության, հյուսիսում ծայրահեղականների և հարավում տարածաշրջանային էթնիկ խմբերի կողմից երկիրը մասնատելու կոչերի աճով:
Release International-ի գնահատականներով՝ այս տարի ֆուլանի արմատականների կողմից սպանված քրիստոնյաների թիվը գերազանցել է 6000-ը։ Հարձակումներ են իրականացվում նաև ահաբեկչական Boko Haram խմբավորումների և «Արևմտյան Աֆրիկայի իսլամական պետության» կողմից:
Հնդկաստանում քրիստոնյաները ենթարկվում են ազգայնականների կողմից հարձակման, իսկ կրոնափոխության դեմ օրենքներ են կիրառվում ավելի ու ավելի շատ նահանգներում:
Ծննդյան տոներին ծայրահեղականները վանկարկել են «մահ Հիսուս Քրիստոսին» և այրել Ձմեռ Պապին մարմնավորող նկարները․ Սանտա Կլաուսը Հնդկաստանում հավասարեցվում է քրիստոնեությանը:
Մեկնաբանելով զեկույցը՝ Ռոբինսոնն ասել է. «Վաղ եկեղեցու և պատմության դասերը մեզ սովորեցնում են, որ հալածանքներն ամրացնում են Եկեղեցին»։