• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Արհեստական ​​ինտելեկտը Սուրբ Գիրք է կարդում

Ուկրաինացի ՏՏ մասնագետը Google Assistant ծառայության արհեստական ​​ինտելեկտին (AI) սովորեցրել է բարձրաձայն կարդալ ուկրաինական Աստվածաշնչի տեքստը։

Ծրագրավորող Վիկտոր Շիմկոն լրացուցիչ հնարավորություն է ստեղծել Google Assistant ծառայության համար, որն ընդլայնում է AI-ի կարողությունները և թույլ է տալիս նրան կարդալ Աստվածաշունչը ուկրաիներեն, հայտնում է inVictory-ն։

Աստվածաշնչի ընթերցանության գործառույթն ակտիվացնելու համար ՏՏ մասնագետն ընտրել է «Խոսիր ուկրաինական Աստվածաշնչի հետ» հրամանը, որը հասանելի է դառնում Google Assistant-ի ստանդարտ գործարկումից հետո։

Այնուհետև, AI-ն օգտատիրոջն առաջարկում է երկու տարբերակ՝ Listen to Bible (լսել Աստվածաշնչի ընթերցանության հատվածը՝ տես տեսանյութը, և փոխել կարգավորումները, ընտրել կանացի կամ տղամարդու ձայն, ինչպես նաև տեմբր):

«Խոսիր ուկրաինական Աստվածաշնչի հետ» թիմն աշխատում է աշխարհի բոլոր երկրներում: Նոր ծառայությունը հասանելի է բոլոր վիրտուալ օգնականների համար, ինչպիսիք են Amazon-ի Alexa-ն կամ Apple-ի Siri-ն, ինչպես նաև ֆիզիկական սարքերում, ինչպիսին է Google Home-ը: Նման սարքի բացակայության դեպքում ծառայությունից կարելի է օգտվել Google Assistant հավելվածի միջոցով։