• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Մել Գիբսոնը ներկա է եղել հայկական եկեղեցու Պատարագին

Ամերիկյան հայտնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Մել Գիբսոնին մարտի 28-ին նկատել են Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում Ս․ Պատարագին մասնակցելիս: Եկեղեցին հայտնի է իր գեղեցիկ ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ:

Եկեղեցին հիմնադրվել է 1940 թվականին և  դարձել է Հարավային Կալիֆորնիայի հայ մշակույթի և հոգևոր կենտրոնը։
Գիբսոնը հայտնի է իր ամուր քրիստոնեական հավատքով և հոգևոր թեմաների շուրջ տված անկաշկանդ հարցազրույցներով։ Գիբսոնը «Քրիստոսի չարչարանքները» հայտնի ֆիլմի ռեժիսորն է:

Գիբսոնի հայտնվելը եկեղեցում արժանացել է նրա արվեստի ջատագովների և լրատվամիջոցների հուզմունքին և հետաքրքրասիրությանը: Ոմանք ենթադրել են, թե դերասանը հնարավոր է աշխատում է նոր նախագծի վրա՝ կապված հայոց պատմության կամ մշակույթի հետ։

Մել Գիբսոնը 2020 թ.–ին 44-օրյա պատերազմի ընթացքում հանդես էր եկել ուղերձով, որում իր աջակցությունն էր հայտնել հայ ժողովրդին։
«Մեծ տխրությամբ լսեցի, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում։ Ես շատ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ–ում, որոնք պատմում են այս օրերին իրենց հարազատների կորստի մասին… Հայերին ես շատ եմ հարգում` մեծահոգի և ամուր մարդիկ են, որոնք մի շարք դժվարությունների են բախվել»,–ասել էր դերասանը։