• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ԱՀԹ երիտասարդները մասնակցեցին հեռուստահաղորդման և թխեցին Միջինքի գաթան

Այս տարի մարտի 6-ին՝ Մեծ Պահքի 24-րդ օրը, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը: Միջինքը մեզ հիշեցնում է, որ մեծ պահքի առաջին փուլը ավարտվեց, ու մենք մտնում ենք երկրորդ փուլ: Միջինքի օրը պահքն չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ: Կարելի է Միջինքին, ազգային սովորույթը հարգելով, պասուց գաթա թխել և ճաշակել՝ առանց գուշակության միտումների:

Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդները ոչ միայն հեռաուստատեսային հաղորդման շրջանակում իրազեկեցին Միջինքի հետ կապված ազգային սովորությունների մասին, այլև Միջինքի գաթա և զանազան ավանդական պահքային կերակուրներ պատրաստեցին։

Մենք լռում ենք????Դուք դիտեք????
Երիտասարդները ամեն ինչ կարող են????

????ԱՅՍՕՐ ՄԻՋԻՆՔ Է

#տալպա #միջինք #ԱՀԹ #երիտասարդներ

Posted by ԱՀԹ երիտասարդաց միություններ on Tuesday, March 5, 2024