Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդներն ուխտավորաբար եղան Ապարանի Սուրբ Խաչ և Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում։
Երիտասարդ ուխտավորների առաջին կանգառն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին էր, ուր մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին։
Այնուհետև նրանք ուղևորվեցին Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Օրն անցավ հոգևոր զրույցներով, աղոթքով և խոկումով։