Հունիսի վերջից մինչև հուլիսի 11-ը ԱՄՆ Արևելյան թեմի պատանիները՝ ACYOA Juniors, ուխտավորաբար եղան Հայաստանում՝ ACYOA-ի Պատանիների Հայաստանի սպասարկման ծրագրի (ASP) շրջանակներում: Այս տարիքային խմբի (14-ից 17 տարեկան) երիտասարդների տարեկան ճամփորդությունների մասն է կազմում:
Հուլիսի 3-ին ամերիկահայ պատանիները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունեցան Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։
Գարեգին Բ Կաթողիկոսն օրհնեց և շնորհավորեց երիտասարդներին հայրենիքում իրենց հավատքի և ժառանգության արմատները բացահայտելու համար։
Ամերիկահայ եկեղեցասեր պատանեկան խումբը եղավ Խոր Վիրապում, Նորավանքում, Արենիի քարանձավում և այլուր։
Իրենց ճամփորդության վերջին օրերին կրտսերները հանդիպեցին ACYOA Seniors ASP-ի իրենց ավագ ընկերներին, ովքեր դեռ նոր էին այցելել Հայաստան։