• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում Սուրբ Գրքի սերտողության ակտիվ դասընթացներ են

ՀԱԵ Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու Երիտասարդաց միության (AJO) անդամները նշեցին իրենց կարևոր ձեռքբերումներից մեկը։
Ընդամենը վերջերս մեկնարկեցին Սուրբ Գրքի սերտողության դասընթացները։

Սկզբում՝ ընդամենը մի քանի նվիրյալներով, այսօր արդեն Աստվածաշնչի ուսուցման դասընթացներին մասնակցում են 100–ից ավելի երիտասարդներ:  մեր այս հրաշալի երիտասարդները հպարտությամբ և երախտագիտությամբ են նշում այս կարևոր նվաճումը, որի իրականացման համար իր նպաստն է բերել նրանցից յուրաքանչյուրը։
Հոլանդահայ երիտասարդները մեծ ոգևորվածությամբ շարունակելու են սերտել Սուրբ Գիրքը, զորացնել իրենց հավատքը և միմյանց հետ կիսվել անձնական փորձառությամբ ու հոգևոր կյանքի հրաշալի վկայություններով։

 

source: https://www.facebook.com/photo/?fbid=910902167363077&set=a.107260304393938