• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Անառակի կիրակի». Մեծ Պահքի կիրակիներին նվիրված երիտասարդական քննարկում ՀԵՀԵՄ գրասենյակում

ACYOWorld Կենտրոնական գրասենյակում շարունակվում են Մեծ Պահքի կիրակիներին նվիրված երիտասարդական քննարկումները։

Փետրվարի 25-ին ՀԵՀԵՄ  գրասենյակում անցկացվեց երկրորդ՝ «Անառակի կիրակի»-ին նվիրված քննարկումը, որը վարեց ՀԵՀեՄ հոգևոր տեսչի օգնական Բարեշնորհ Դավիթ սարկավագ Ազարյանը: Քննարկմանը ներկա էր նաև Սուրբ Աննա եկեղեցու «Գանձեր» երիտմիության հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Արսեն քահանա Սարոյանը: