Նոյեմբերի 3-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա Վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ, Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու «Խնկենի»երիտմիության համար անցկացվեց երիտասարդների ներգրավման, քրիստոնեական և ազգային արժեհամակարգի ուսուցման «Թիմային Աշխատանք» քրիստոնեական ոչ ֆորմալ կրթական դասընթացը։
Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ, երեցկին Անգելինա Ալեքսանյանն է։Դասընթացը նպատակն է՝ օգնել երիտասարդներին տեղեկանալ Հիսուս Քրիստոսի առաջնորդության և թիմ կառուցելու հմտություններին, տալ գործնական քրիստոնեական գիտելիքներ՝ կիրառելու այդ սկզբունքները սեփական կյանքում և հարաբերություններում:
Դասընթացի մասնակիցներին իր օրհնությունը և ջերմ բարեմաղթանքները փոխանցեց այս օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնոր Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։
Դասընթացին ներկա էր «Խնկենի»երիտմիության հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Արսեն քահանա Սարոյանը։
Իրենց մասնակցությունն էին բերել նաև երիտասարդներ այլ թեմերից։
Դասընթացի արդյունքում մասնակիցները սովորում են գործնականորեն տիրապետել քրիստոնեական սկզբունքներին, այն է՝ սեր, միասնականություն, ծառայասիրություն։ Սուրբգրային կոնկրետ օրինակներով նրանք կարևորում են թիմային աշխատանքը և դարձնում այն կիրառելի գործիք իրենց կյանքում։