On February 18, Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Ապարանի հոգևոր հովվության համայնքների երիտասարդաց միությունների անդամների համար բանախոսություն վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

«Երիտասարդ տարիքում բնական է սայթաքելը, բայց լավ կլինի, որ դա չլինի ճակատագրական և այս իմաստով կարևոր է, որ դուք գիտեք եկեղեցու ճանապարհը։  Քրիստոս մարդու կյանքում ներկա է, անցյալ չէ։ Քրիստոսի ներկայությունը փոխում է մարդու կյանքը»,- իր խոսքում ասաց Հայր Սուրբը։
Հավարտ բանախոսության Հայր Ռուբենը պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին Ապարանի հովվության համայնքների 6 երիտասարդաց միությունների շուրջ 100 անդամներ:

Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, երիտասարդների անունից իր երախտագիտությունը հայտնեց Հայր Սուրբին բովանդակալից և հետաքրքիր բանախոսության համար՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

Ծրագիրն իրականացվեց Արագածոտնի թեմի երիտասարդաց միության և Հոլանդիայի Ալմելո քաղաքի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանի ու տեղի երիտասարդաց միության հետ համագործակցությամբ:

 

Աղբյուր