• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Արագածոտնի թեմի երիտասարդները նշեցին Գրքի տոնը

Արագածոտնի թեմի Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարդներով համալրուն  «Երիտասարդաց միություն» ՀԿ-ն փետրվարի 18-ին Գրքի տոնը նշեց Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում՝ բանախոսություն-զրույցի տեսքով։ Բանախոսներն էին բանասեր Հովիկ Չարխչյանը եւ պատմաբան Ազնիվ Գալստյանը։

 

Հավարտ բանախոսության իրականացվեց փոքրիկ վիկտորինա, բացառիկ ցուցադրություն՝ թանգարանի կողմից։ Միջոցառումն ամփոփվեց գրքերի փոխանակումով եւ հյուրասիրությամբ։