Արցախի թեմի երիտասարդաց միությունը և «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ն համագործակցաբար երիտասարդների համար կազմակերպել են «Մարդու ներքին պայքարները և դրանց հոգեբանական հիմքերը» թեմայով սեմինար։ Հանդիպման բանախոսն էր <<ՄԻԱՍԻՆ >> միջազգային բարեգործական հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, հոգեբան Արթուր Եղիազարյանը։
Հանդիպումը Արցախի թեմի երիտասարդաց միության նախորդ հանդիպման ժամանակ ներկայացված «Մարդու ներքին պայքարները» թեմայի շարունակությունն էր: Առաջին հանդիպմանը երիտասարդները ծանոթացել էին թեմայի վերաբերյալ Աստվածաշնչյան համապատասխան հատվածներին և վերլուծել այն հոգևոր-եկեղեցական փորձառության լույսի ներքո, իսկ երկրորդ հանդիպմանն արդեն թեման քննարկվեց հոգեբանական տեսանկյունից:
Հանդիպումներն ընթանում են ինտերակտիվ, հոգեբանական խաղային և թեստային մեթոդաբանությամբ, ինչպես նաև՝ անձնական փորձառության պատումների ներկայացմամբ: