ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա Վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսխորհրդի հրավերով, տեղի ուսանողների համար անցկացվեց երիտասարդների ներգրավման, քրիստոնեական և ազգային արժեհամակարգի ուսուցման «Թիմային Աշխատանք» քրիստոնեական ոչ ֆորմալ կրթական դասընթացը։
Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ, երեցկին Անգելինա Ալեքսանյանն է։
Դասընթացը նպատակն է՝ օգնել երիտասարդներին տեղեկանալ Հիսուս Քրիստոսի առաջնորդության և թիմ կառուցելու հմտություններին, տալ գործնական քրիստոնեական գիտելիքներ՝ կիրառելու այդ սկզբունքները սեփական կյանքում և հարաբերություններում:
Դասընթացի արդյունքում մասնակիցները տիրապետում են թիմային արդյունավետ աշխատանքի հիմնական որակներին և ձեռք բերած հմտությունները կիրառելի դարձնում ինչպես սեփական, այնպես էլ՝ եկեղեցու կյանքում։