• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

This year, the celebration of Christmas in Bethlehem has been canceled

Բեթղեհեմի քաղաքային իշխանություններն այս տարի չեղարկել են Սուրբ Ծննդյան բոլոր տոնակատարությունները։ Կրոնական առաջնորդները դեռևս նոյեմբերին որոշել էին այս տարի նվագույնի հասցնել Սուրբ Ծննդյան տոնակատարությունները: Այժմ Բեթղեհեմի քաղաքապետարանը պաշտոնապես չեղարկել է բոլոր շքերթներն ու մանկական միջոցառումները՝ թողնելով միայն կրոնական արարողություններն ու աղոթքները։

«Մենք չեղարկեցինք Սուրբ Ծննդյան տոնավաճառը, երգերը, երեխաների համար նախատեսված միջոցառումները, քանի որ Բեթղեհեմում սուգ է։ Մենք շատ տխուր ենք, քանի որ մենք պաղեստինյան համայնքի անբաժան մասն ենք»,- ասել է Բեթղեհեմի քաղաքապետ  Հանանիան։

Բեթղեհեմի Մանգեր հրապարակում, որտեղ սովորաբար սուրբծննդյան տոնածառն է դրվում, տեղադրվել է ինստալացիա, որը կոչվում է «Քրիստոսի ծնունդը փլատակների տակ»:

Եվրանյուզը գրում է, որ ոչ մի զբոսաշրջիկ չի կարողանա այցելել Բեթղեհեմ, քանի որ Հորդանան գետի արևմտյան ափը հոկտեմբերի 7-ից փաստացի մեկուսացված է։