Համաձայն ՀԵՀԵՄ հոգևոր տեսչության և Բրյուսովի անվան Պետական Համալսարանի ռեկտորատի միջև (ռեկտորի պաշտոնակատար՝ Դավիթ Գյուրջինյան) ձեռք բերված պայմանավորվածության, մարտի 14-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակ այցելեց Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսանողական խորհրդի պատվիրակությունը՝ խորհրդի նախագահ Հայկուհի Յայլոյանի գլխավորությամբ։ Ուսանողների հետ հանդիպեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն ACYOWorld Spiritual Rector.՝ ուղեկցությամբ Բարեշնորհ Դավիթ սարկավագ Ազարյանի․
Փոխայցի շրջանակներում կայացած հանդիպմանը Հայր Թովման երիտասարդներին հակիրճ ներկայացրեց ՀԵՀԵՄ գրասենյակի՝ որպես երիտասարդակենտրոն կառույցի գործունեությունը, եկեղեցու դերն ու կարևորությունը երիտասարդի կյանքում, երիտասարդական կամավորական աշխատանքի օգտավետությունը և երիտասարդական հեղինակային ծրագրեր և առաջարկներ անելու հնարավորությունները։
Երիտասարդներն իրենց հարցերն ուղղեցին Հայր Սուրբին։ Շատերը հանդես եկան առաջարկներով, որոնք վերաբերում էին եկեղեցի-երիտասարդ հարաբերության սերտացմանը, քրիստոնեական գիտելիքների ձեռքբերմանը, եկեղեցին ճանաչելու միջոցով հայրենաճանաչողության խորացմանը , ամենատարբեր թեմաների շուրջ քննարկումների անցկացմանը։
Երկուստեք հանդիպումները շարունակական դարձնելու ցանկություն հայտնեցին։
Հանդիպման ավարտին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը երիտասարդներին ՀԵՀԵՄ գրասենյակի կողմից հրատարակված գրքույկներ նվիրեց։
Հանդիպումը ավարտվեց Հայր Սուրբի օրհնության խոսքով և միասնական Տերունական աղոթքով։