• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ծաղկազարդին նվիրված երիտասարդաց միջոցառում Սամցխե Ջավախքի Փոխանորդությունում

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության դահլիճում տեղի ունեցավ Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցուն կից գործող «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտսարդական կենտրոնի «Սուրբ Գրիգոր Տաթևացի» մեկօրյա դպրոցի և «Ջավախքի ձայներ» երգչախմբի համատեղ միջոցառումը՝ նվիրված Ծաղկազարդի տոնին:

Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տ. Նշան վրդ. Հմայակյանը:
Սաներին փոխանցվեցին «Սամարացու քսակը» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերները:

source: https://www.facebook.com/photo/?fbid=790484453112311&set=a.541252394702186