հեղինակ
(Պոեզիա)
Չեմ գգվելու ոչ մի կույսի,
Ախ, մեկին եմ սիրում միայն,
Մոռանալով սերն երկրային,
Միայն քեզ, օ՜, երկնային Մայր:
Ազատ եմ ես ինքս իմ ներսում.
Գարունն է իմ հոգում երգում,
Ախ, հաճախ եմ իմ մութ խցում
Ես քնիս մեջ կանչում Նրան,
Որ ցած իջնի պատկերից այն:
Եվ, ինչ զարմանք, կեսգիշերին,
Մշուշի մեջ մութ ու խավար
Նա վայր իջավ, ասես ստվեր մի,
Կուրծքը դրած շուրթին մանկան:
Եվ նստելով անկողնուս մոտ՝
Նա շշնջաց ինձ մեղմորեն.
-Խաղաղվի՛ր, իմ ուրախություն,
-Երկնքում մենք կհանդիպենք…
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի