• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Չեմ գգվելու…

(Պոեզիա)

Չեմ գգվելու ոչ մի կույսի,

Ախ, մեկին եմ սիրում միայն,

Մոռանալով սերն երկրային,

Միայն քեզ, օ՜, երկնային Մայր:

 

Ազատ եմ ես ինքս իմ ներսում.

Գարունն է իմ հոգում երգում,

Ախ, հաճախ եմ իմ մութ խցում

Ես քնիս մեջ կանչում Նրան,

Որ ցած իջնի պատկերից այն:

 

Եվ, ինչ զարմանք, կեսգիշերին,

Մշուշի մեջ մութ ու խավար

Նա վայր իջավ, ասես ստվեր մի,

Կուրծքը դրած շուրթին մանկան:

 

Եվ նստելով անկողնուս մոտ՝

Նա  շշնջաց ինձ մեղմորեն.

-Խաղաղվի՛ր, իմ ուրախություն,

-Երկնքում մենք կհանդիպենք…

 

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի

Սերգեյ Եսենին (1895-1925)
Սերգեյ Եսենին (1895-1925)
հեղինակ