Դեռ մի քանի տարի առաջ երգիչ Իրակլի Պիրցխալավան ընդամենը ուրախ և կատակասեր տղա էր, շաբաթական յոթ երեկույթ էր կազմակերպում և առանց հոգնելու համերգներ տալիս: Բայց կլինիկական մահ տանելուց հետո նա սկսեց ավելի շատ խոսել Աստծո և հավատքի մասին:

45-ամյա Իրակլին պատմում է, որ վերջին ամիսներին ապրում էր Բաթումում, որտեղ տեղափոխվել էր Բարսելոնայից։ Քաղաքի ծայրամասում գտնվող տունը շրջապատված էր բնությամբ. Երաժիշտը հենց այդպիսի տեղ էր փնտրում առանձնանալու, քանի որ այժմ նա ոչ միայն երաժշտություն է ստեղծում, այլև աղոթում է։
«Ես շատախոսելու արդյունքում չեմ եկել դրան, պարզապես հոգիս դա կամեցավ, երբ հրաշքներ հետս տեղի ունեցան, երբ կյանքում փորձություններ ունեցա, երբ կյանքս մազից էր կախված։ Ես չեմ քննադատում ագնոստիկներին կամ էլ նրանց, ովքեր չեն հավատում։ Ինչպե՞ս դատես նրանց։ Չէ՞ որ նրանք կլինիկական մահ չեն տարել, իսկ ես տարել եմ։ Ես Տանն եմ եղել, և դա ապշեցուցիչ էր»:
Իրակլին առաջին անգամ է կիսվում իր ապրած ողբերգական փորձով. Պարզվում է՝ դա եղել է մի քանի տարի առաջ, երբ նա ապրում էր մայրաքաղաքում։ Մեկ շաբաթվա ընթացքում նա յոթ երեկույթ էր կազմակերպում, նույնիսկ հասցնում էր ելույթ ունենալ ու ալբոմներ ձայնագրել։

Բայց ինչ-որ պահի օրգանիզմը հանձնվեց․ ամեն ինչ տեղի ունեցավ երաժշտի մոր աչքի առաջ։ Իրակլին նստած էր նրա դիմաց, երբ հանկարծ սաստիկ վատացավ, ետ թեքվեց, աչքերը կլորացան, մարմինը դողաց։
Երաժիշտը հիշում է, որ դրան հետևեց մութ միջանցքը, որից հետո հայտնվեց մի տարածության մեջ, որն իրեն ահավոր տհաճ էր և սարսափելի։ Բայց հետո ««Фaбpика звeзд» մրցույթի դափնեկիրը ուժերի հոսք և խաղաղության ալիք ապրեց։
«Այնտեղ Շնորհ կար: Հանկարծ հայրական մի թավ ձայն ինձ հարցրեց. «Դե ի՞նչ, մնու՞մ ես»:
Չեմ կարծում, թե այնտեղ ընտրության հնարավորություն կա, բայց ինձ տվեցին այդ հնարավորությունը։ Ես հանկարծ հասկացա, թե որքան ճղճիմ է շատ բան կյանքում՝ թանկարժեք մեքենաները, փողը, շքեղ բնակարանները։ Նույնիսկ մայրս, ում կողքից տեսնում էի ծանր ապրումների մեջ։ Ես ուզում էի նրան ասել. «Ի՞նչ ես ողբում, այստեղ ամեն ինչ լավ է»։
Երգիչը քիչ էր մնում երկինք գնար, բայց հասկացավ, որ չի կարող թողնել մորը, դա սխալ կլիներ։ Վայրկյաններ անց նա հանկարծ հայտնվեց տանը և զգաց, որ ջուր է հոսում իր գլխով։ Այդ ժամանակ արդեն նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկները թևերը թափ էին տվել. ինչ-որ մեկը դա անվանել էր միկրոինսուլտ, իսկ մյուսները հակված են եղել կլինիկական մահվանը:
Կլինիկա եկան ընկերները, որոնք հետագայում նրան տարան վանք, որտեղ նա հանդիպեց վանականների հետ և հասկացավ, որ ամեն ինչ Աստծո կամոք է։
Այժմ Իրակլին ոչ թե խնջույքների մշտական մասնակից է, այլ՝ եկեղեցու ծխական։

 

Իրական պատմություններ

ռուսերենից թարգմանեց Արաքս Պողոսյանը