Նոյեմբերի 25-ին արցախցի նորապսակ զույգերի համար մեկնարկեց «Դրախտի ընտանիք» ծրագիրը, որի նպատակը քրիստոնեական արժեքներով ամրապնդելն է նորապսակ զույգերին` ձևավորելու «Դրախտի ընտանիքներ»:
Ծրագրի շահառուներն են Արցախից բռնի տեղահանված երիտասարդ ընտանիքները:
Այս նախաձեռնությունը համատեղում է 3 կարևոր բաղադրիչներ, որոնք կարող են ընտանիքների ամրության երաշխիք հանդիսանալ՝ հոգևոր, հոգեբանական ու սոցիալական:
«Դրախտի ընտանիք» ծրագրի շրջանակներում զույգերի հետ աշխատում են․
հոգևորականը,
հոգեբանը։

Զույգերը մասնակցում են նաև Սոցիալական մեդիա մարքեթինգի (ՍՄՄ) մասնագիտական հմտությունների դասընթացին, ինչը հնարավորություն կտա ընտանիքներին ստեղծել եկամտի աղբյուր և լուծել կենցաղային խնդիրները:
Ծրագիրն իրականացվում է Արցախի թեմի <<Ընծա>> սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում:

Source: