• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ես ուխտավոր եմ․ Հմայակ Փիլոյան


Երեք տարի առաջ իմացա, որ Նովոչերկասկում հայկական եկեղեցի է կառուցվում, որոշեցի գնալ և իմ օգնությունն առաջարկել։ Ընկերներով սկսեցինք օգնել՝ ինչով որ կարող էինք, և այդտեղից էլ սկսվեց իմ հոգևոր կյանքը։

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության շրջանակներում Հայաստանում արդեն 3-րդ անգամն եմ լինում։ Այս տարի ուխտագնացությանը շատ հոգևոր առաջնորդներ էին ներկա, և ինձ համար ամեն մեկի խոսքը կարևոր էր։

Կյանքի համար շատ ուսանելի դասեր առանք։ Տպավորված էի, որ շատերը, չնայած առաջին անգամ էին Հայաստանում, բայց հայերեն էին խոսում։ Այս ուխտագնացության շնորհիվ բազմաթիվ կապեր ձեռք բերեցի։ Իզուր չէ, որ այն կոչվում է ՝ «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ»։ Խորագիրն ինձ վրա զգացի։ Հիմա արդեն ես ամուր կապեր ունեմ ոչ միայն Հայաստանի հետ, այլև՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայրենակիցներիս։

Ունեի Հայաստան վերադառնալու ցանկություն, և այս ուխտագնացության շնորհիվ իմ մեջ ամրապնդվեց այդ ցանկությունը։ Մտածում եմ՝ իմ մասնագիտական կարողություններով և գիտելիքներով ինչու՞ հենց հայրենիքիս օգտակար չլինեմ:

Հմայակ Փիլոյան

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ