• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Գանձեր» երիտմիության անդամներն ուխտավորաբար եղան Մայր Աթոռում

Օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ Արք. Կճոյանի՝ փետրվարի 24֊ին Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների երիտասարդաց միության անդամները ուխտավորաբար եղան Վաղարշապատ քաղաքի սրբավայրերում։

Երիտասարդներն աղոթեցին Հայաստան աշխարհի խաղաղության, հայոց ազգի դարձի և ապաշխարության համար։ Այնուհետև ուխտավորներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հրաչ և Սյուզան Թուֆայանների անվան հայորդյաց տուն, ինչպես նաև` Ռուբեն Սևակի և Խրիմյան Հայրիկի անվան թանգարաններ։

source: https://www.facebook.com/groups/1152196615439630