• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Գանձեր» երիտմիությունը հյուրընկալվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդին

«Գանձեր» երիտմիությունը

Մարտի 3֊ին Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների «Գանձեր» երիտասարդաց միության անդամներն այցելեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը երիտասարդների հետ զրուցեց ազգային ինքնության և քրիստոնեական դավանաբանության հարցերի շուրջ, ինչպես նաև պատասխանեց երիտասադներին հուզող հարցերին։ Հանդիպմանը ներկա էր նաև ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։