• Abovyan, 15/1
  • 09:00 - 18:00

Մկրտվել նշանակում է սրբվել. հանդիպում Դավիթ սարկավագի հետ

Մայր Աթոռի միաբան, բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը մի քիչ վանք էր իր հետ բերել ACYOWorldՀԵՀԵՄ ԿԳ-ում օգոստոսի 26-ին Դավիթ սարկավագը երիտասարդների հետ զրուցեց Մկրտության խորհրդի մասին: Իր առաջարկով ACYOWorld անդամներն ընթերցեցին համապատասխան հատվածներ Սուրբ Գրքից և միասին մեկնեցին Սուրբ Խորհուրդը:

-Մկրտվել նշանակում է սրբվել: Ամեն ինչ սկսել մաքուր էջից, — ասաց Մայր Աթոռի միաբանը և բազմաթիվ օրինակներով, նաև հարց ու պատասխանի միջոցով հիմնավորեց իր միտքը:

— Հիսուս մտավ Հորդանան և մաքրեց ջուրը: Այդուհետ ամեն անգամ իր անունով երբ ջրերին տրվի Աստծո Խոսքը, ջրերը կմաքրվեն: Այդպես մկրտության ավազանով մենք մաքրվում ենք, — նկատեց բարեշնորհ սարկավագը և հանգամանալից խոսեց մկրտության ծեսի մասին:

Դավիթ սարկավագը գնաց և իր հետ տարավ ACYOWorld-ական երիտասարդների ջերմությունն ու աչքերի կրակը, իսկ իրենից նրանց փոխանցեց վանքի և սրբության ներկայություն:

Լուսանկարները՝ Մարգարիտա Աթոյանի

Տեսահոլովակները՝ Լիաննա Առաքելյանի and Էլեն Ծատուրյանի

Yandex.Metrica