• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ երգչախումբ. Հաշվետու համերգ

Դեկտեմբերի 21-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի դահլիճում հաշվետու համերգով հանդես եկավ ՀԵՀԵՄ երիտասարդական երգչախումբը՝ Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի մագիստրատուրայի Խմբավարության բաժնի երկրորդ կուրսի ուսանող Վաչագան Մամիկոնյանի խմբավարությամբ։ Երեկոն վարում էր ՀԵՀԵՄ անդամ Թամարա Սարգսյանը։ Չնայած իր դեռևս կարճատև գործունեությանը՝ երգչախմբի երգացանկը բավականին ներկայանալի էր։ Հնչեցին կոմիտասյան մշակումներ՝ «Մի գեղեցիկ պարզ գիշեր էր», «Առավոտ լուսաբեր», «Վարդ ա յարս», «Պուճուր աղջիկ», «Այ հև ա, հևա սիրտս», որոնց հանդիսատեսը արձագանքեց շատ ջերմ։ Հաշվետու համերգին ներկա էր նաև ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և ԿԳ տնօրեն Թովմա վրդ. Խաչատրյանը։ Իր խոսքում նա գոհունակություն հայտնեց երգչախմբին նման կարճ ժամանակում պրոֆեսիոնալ կատարում ապահովելու համար և հույս հայտնեց, որ  ապագայում այն կդառնա ՀԵՀԵՄ ԿԳ–ի այցեքարտը։

Հանդիպման ավարտին երգչախմբի անդամներին Պատարագամատույց և Սբ. Պատարագի երգարան բաժանվեց։