Մարտի 20-22-ը Գերմանիայի Վալլենդար քաղաքի կաթողիկե երիտասարդական ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Գերմանիայի հայոց թեմի Առաջնորդարանի կողմից կազմակերպուած հերթական Հավատքի ճամբարը՝ «Հաւատքի ինքնութիւն եւ բազմազանութիւն» (Glaubenscamp für Jugend — „Glaubensidentität und Vielfalt“) խորագրի ներքո։ Ճամբարին իր մասնակցությունը բերեց եւ նախագահեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Առաջնորդ սրբազանի օրհնութեամբ Հաւատքի ճամբարի կազմակերպումն ստանձնել էր Արժանապատի վ Տ․ Տիրատուր քահանայ Սարդարեանը։ Ճամբարի կազմակերպմանն ու անցկացմանը մասնակցեցին նաեւ թեմական հոգեւորականներ՝ Հոգեշնորհ Տ․ Եղիշե վարդապետ Ավետիսյանը, Արժանապատիվ Տ․ Այգիկ քահանա Հովհաննիսյանը եւ Արժանապատիվ Տ․ Վահրիճ քահանա Բաղադասարյանը։
Հավատքի Ճամբարի ընթացքում երիտասարդները մասնակցեցին առավոտյան եւ երեկոյան ժամերգություններին, որոնց ավարտին ներկա հոգևորականների կողմից ներկայացվեցին հոգևոր խորհրդածություններ՝ Հայ Եկեղեցու «Մեղքերի խոստովանութեան» 7 «մահացու մեղքերին» առնչվող թեմաներով։
Հոգևորականները երիտասարդների համար հանդես եկան բանախոսություններով, ինչից հետո տեղի ունեցան քննարկումներ աշխատանքային խմբերում։ Երիտասարդներն առիթ ունեցան իրենց մտածումներն ու տեսակետներն արտահայտել ներկայացված նյութի շուրջ։



