• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի օգնականը հանդիպում ունեցավ ՀՊՄՀ-ի ուսանողների հետ

ACYOWorld Կենտրոնական գրասենյակի և Խ․ Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի (ՀՊՄՀ) միջև համագործակցության շրջանակներում մարտի 26-ին տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպում անցկացրեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի օգնական Բարեշնորհ Դավիթ սարկավագ Ազարյանը

Զրույցն ընթացավ «Ինչպես է խոսում Աստված մարդկանց հետ», «Մարդու արարման պատմությունը» և «Ովքեր են սրբերը» թեմաներով: Ուսանողներն իրենց հուզող հարցերը տվեցին Դավիթ սարկավագին։

Հանդիպումները լինելու են շարունակական։