• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Հոգևորականն այն անձն է, ում բերանով Տերն է խոսում․ Ալբերտ սարկավագ Սահակյան

-Ալբերտ, Դուք ընտրեցիք հոգևորականի ճանապարհը Ձեր ներսում հավատքն ամրապնդելու՞, թե՞ հոգևոր ոլորտում գիտելիքներ ստանալու համար:

-11 տարեկանում մասնակցել եմ մի ճամբարի, որտեղ կազմակերպվում էին հոգևոր զրույցներ հոգևորականի կողմից,  ինչն էլ դարձավ պատճառներից մեկը, որպեսզի ես էլ հետաքրքրվեմ ու իմ համեստ տեղն ունենամ հոգևոր ասպարեզում: Թերևս առանց գիտելիքի հավատը ամուր չի կարող լինել, նաև հակառակը՝ ըստ իս: Խոսքը և´ հոգևոր,  և´ տարբեր ոլորտների իմացության մասին է: Ես կարծում եմ, որ մարդը, լինելով հոգևոր ասպարեզում, անկարելի է, որ չամբարի իր գիտելիքների շտեմարանը, քանի որ սա առաքելություն է, և այդ ճանապարհին մարդը թրծվում է ամեն առումով՝ հատկապես գործնական կյանքում:

-Բայց չեմ կարծում, որ 11 տարեկան Ալբերտը, ով որոշում կայացրեց ճեմարան գնալ, այդքանն արդեն իսկ հասկանում էր:

-Իհարկե ոչ, քանի որ ինձ համար ամեն օրը բացահայտում է։ Ես ճեմարանական կյանքը նմանեցնում եմ անվերջ ճանապարհորդության, ուր մենք ամեն ժամ մի նոր բան ենք բացահայտում: Ամենակարևորը հոգևոր իմացական դաշտի ընդլայնումն է, մարդկանց հետ աշխատելը, օգնելը, կարեկից լինելը և որ ամենակարևորն է՝ Աստծո խոսքի քարոզչության արվեստին տիրապետելը: Ի հավելումն այս ամենի՝ ընկերական շրջապատը և ներանձնական խոկումները:

-Ո՞վ է հոգևորականը ըստ Ձեզ:

-Ըստ իս, հոգևորականն այն անձն է, ում բերանով Տերն է խոսում՝ քարոզելով Աստծո կենդանի խոսքը մեր սրտերից ներս:

 

 

Զրուցավար՝ Հեղինե Յասոյան
Զրուցավար՝ Հեղինե Յասոյան
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ