• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Հյուրասիրություն և հրաժեշտ ՀԵՀԵՄ-ական երիտասարդին

 

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) աշխատակազմի անդամները, կամավորները և արտերկրի տարբեր թեմերից այս օրերին Հայաստանում գտնվող երիտասարդներն այսօր գրասենյակում հայրենիք վերջնական վերադարձի սպասումով հրաժեշտ տվեցին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Վոլգոգրադ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու երիտմիության ատենապետ Մհեր Ծառուկյանին, որն այդ առիթով իր իսկ ձեռքով պատրաստած պիցցայի հյուրասիրություն էր կազմակերպել: Համտեսեցինք նաև Չարենցավան քաղաքի երիտմիության անդամ Անահիտ Պեպանյանի  պատրաստած տորթը:

Երիտասարդներն իրենց հուզող թեմաներով ջերմ զրույց ունեցան ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հայր Թովմայի հետ։