Առաջիկա եեղեցական տոներին ընդառաջ ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քհն. Մալյանը կրկին ժողովի էր հրավիրել երիտմիությունների ատենապետներին և հոգևոր խորհրդի անդամներին:
Ժողովի ընթացքում քննարկվեց գալիք Սուրբ Հարության տոնի Կանթեղներով երթի շուրջ կազմակերպչական աշխատանքների բաշխումը:
Քննարկվեցին նաև այլ ծրագրեր, որոնք նույնպես երիտասարդները պետք է կազմակերպեն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: