• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Կաղանդ ծառ և Ամանորյա տոնական միջոցառում ՀԵՀԵՄ–ում

Դեկտեմբերի 28-ին ACYOWorld–ում կայացավ Ամանորյա տոնական միջոցառում, որին մասնակցում էին ACYOWorld Կենտրոնական գրասենյակի անդամները և աշխատակազմը՝ հոգևոր տեսուչ on the occasion of the Commemoration of commitment to the pit in the Saint Grigor Lusavorich Cathedral of Cairo. գլխավորությամբ։

Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ զարդարվեց ամանորյա Կաղանդ ծառը՝ ՀԵՀԵՄ տարբերանշանի գույներով և սուրբգրյան մաղթանքներով։

Միջոցառման ամբողջ սցենարը, կազմակերպչական աշխատանքներն իրականացվել էին ՀԵՀԵՄ կամավորների ջանքերով։ Նրանք էլ վարեցին ամբողջ երեկոն։

Արմեն և Էլեն հաղորդավարական զույգը սրամիտ երկխոսություններով լսարանի հետ կիսվեց ոչ միայն հայ, այլև տարբեր ժողովուրդների ամանորյա  սովորույթներով, հավատալիքներով և Ամանորը դիմավորելու մշակույթով։ Արման և Անի հաղորդավարական զույգն էլ անդրադարձավ հայկական ամանորյա ուտեստներին, որոնք համաձայն քրիստոնեական ավանդույթի՝ պահոց են։

Այնուհետև մեծ էկրանով ցուցադրվեց ՀԵՀԵՄ ԿԳ–ի 2021թ.–ին իրականացված ծրագրերն ամփոփող տեսանյութը և «ՀԵՀԵՄ–ը ՀԵՀԵՄ–ականների աչքերով» ֆլեշմոբը։

Երեկոն հարուստ էր անակնկալներով և անկրկնելի պահերով։ Պատահականության սկզբունքով միմյանց արվող նվերները մեկը մեկից հետաքրքիր և յուրահատուկ էին՝ խնամքով ընտրված։ Ոչ պակաս հետաքրքիր էին ամանորյա նվեր–բաժակները, որոնցից յուրաքանչյուրը գտավ իր հասցեատիրոջը՝  աղոթքով ու բարեմաղթանքով համեմված։

Երեկոյին գեղարվեստական շունչ հաղորդեցին երիտասարդների ընթերցումները և երաժշտական կատարումները։ Իսկ ավարտին բոլորով փչեցին Ամանորյա տոնական տորթի վառվող մոմերը և յուրաքանչյուրն իր մտքում երազանք պահեց։ Իսկ երազանքները կատարվելու սովորություն ունեն։