Հոկտեմբերի 31-ին Կոտայքի թեմի բարեխնամ Առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը ուղեկցությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Հայկազ քահանա Մասոյեանի և Տեր Հարություն քահանա Սեփանյանի, ընդունեց Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու վերընտրված ատենապետ Գրիգոր Բալայանին:
Սրբազան Հայրը շնորհավորեց միության ատենապետին վերընտրության առթիվ, ինչպես նաև՝ Երիտասարդաց միության առաջիկա գործունեությանը վերաբերող իր հայրական և առաջնորդական խորհուրդներն ու կարգադրությունները փոխանցեց:
Իր հերթին, միության ատենապետը շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը երիտասարդության ներկայությունը եկեղեցում արժևորելու և հայրաբար երիտասարդների ու Երիտասարդաց միության կողքին մշտապես լինելու համար: