Կոտայքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հոկտեմբերի 31֊ին ընդունեց Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու Երիտասարդաց միության նորընտիր ատենապետ Գրիգոր Բալայանին:
Սրբազան Հայրն իր հայրական օրհնությունն ու խրատները փոխանցեց երիտասարդ ատենապետին:
Իր հերթին միության ատենապետը շնորհակալություն հայտնեց Առաջնորդ Սրբազան Հորը` մշտական աջակցության, հայրական սիրո և հոգատար խնամքի համար: