• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Մայր Աթոռում վերապատրաստվող քահանաների համար անցկացվեց ՀԵՀԵՄ դասընթաց

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընթացող քահանաների պատրաստման երեքշաբաթյա դասընթացի մեկ օրը խոսվեց նաև Հայաստանում և սփյուռքում քրիստոնեական երիտասարդական աշխատանքի կարևորության մասին:

ACYOWorld գրասենյակից դասախոսությունը վարեցին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը և գրասենյակի ծրագրերի պատասխանատու երեցկին Անգելինա Ալեքսանյանը: