ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը հուլիսի 28-ին ուխտավորաբար եղավ Կոտայքի թեմում: Ուխտավոր երիտարադներին առաջնորդում էր եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Տիրան ավագ քհն. Առուշանյանը:
Առաջին ուխտավայրը Չարենցավանի Սբ. Փրկիչ եկեղեցին էր, ուր երիտասարդները մասնակցեցին Ս․ Պատարագի:
Հետո Կեչառիսի վանական համալիրում միասնական աղոթք բարձրացրեցին մեր հայրենիքի հզորացման և շինության համար։
Վերադարձին այցելեցին նաև Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Սբ. Սարգիս և Սբ. Գևորգ մատուռներ։