Սեպտեմբերի 8-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընդունեց Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու երիտասարդաց միության անդամներին։ Երիտասարդներին առաջնորդում էին եկեղեցու հոգևոր սպասավորներ Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը։
Սրբազան Հայրը ողջունեց երիտասարդներին և գնահատանքով անդրադարձավ նրանց ներգրավվածությանը եկեղեցական կյանքի տարբեր ոլորտներում։ Երիտասարդները հնարավորություն ունեցան Սրբազան Հորն ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։
Հանդիպման ավարտին Առաջնորդ Սրբազանն իր հայրական օրհնությունը բաշխեց ներկա երիտասարդներին և հորդորեց առավել նախանձախնդիր և նվիրյալ ջանքերով շարունակել իրենց գործունեությունը՝ ի նպաստ մեր Սուրբ Եկեղեցու։
Source: https://www.facebook.com/profile.php?id=100082538190681