• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Մասյացոտնի թեմի երիտասարդները հանդիպում ունեցան սրբանկարչի հետ

Մարտի 3-ին, Մասյացոտնի թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ,Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու երիտասարդաց միությունը հանդիպում ունեցավ  սրբանկարիչ Գառնիկ Մանուկյանի (Գառնիկ Խորվիրապցի) հետ:

Բանախոսության թեման էր  «Կանոնիկ սրբանկարչությունը Հայոց Եկեղեցում»:
Հանդիպմանը երիտասարդները հնարավորություն ունեցան թեմայի վերաբերյալ հարցեր ուղղել սրբանկարչին: