Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, այս տարի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր բակային ճամբարը կազմակերպվեց հուլիսի 1-ից հուլիսի 5-ը։
Ճամբարին մասնակցեցին 200-ից ավելի երեխաներ, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված և Արտաշատ քաղաքում հաստատված արցախցի մանուկներ։ Ճամբարային օրակարգը հագեցած էր սուրբգրային ու հոգեւոր, ճանաչողական, առաջին բուժօգնության դասընթացներով եւ ազգային պարերի ուսուցմամբ։
Ճամբարային վերջին օրը Գեւորգ Սրբազանն այցելեց ճամբար, իր օրհնությունը փոխանցեց ճամբարականներին, վերջիններս ստացան նվեր աղոթագրքեր։
Ճամբարի կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են եկեղեցու երիտասարդաց միության անդամների, Արտաշատի համայնքապետարանի, World Vision Armenia կազմկերպության ուսուցչական կազմի ջանքերով։