(Պոեզիա)

 

Մեջդ սպանիր դատավորին ու դահիճին,

Ստախոսին, «գազանին» ու «մարգարեին»,

Խեղկատակին, կամակորին ու  հպարտին,

Դավաճանին, նաև՝ անկուշտ կաչաղակին։

Փոխարենը տեղ տուր Սիրուն,

Որ համբերող է ու ներող,

Որ չի «խաղում» հույզեր,

Որ չի «չափում» կրքով,

Հեշտ չէ Սիրուն հասնել՝

Ամբողջ հոգով, ոչ՝ սոսկ մտոք,

Բայց թե բարին խորհես,

Աստծո Աջով կառաջնորդվես։

 

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի