Դեկտեմբերի 12-ին ACYOWorld Կենտրոնական գրասենյակում անցկացվեց սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին անցկացված Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված երիտասարդների վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը։
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բարձրաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն ACYOWorld Spiritual Rector. and «Համահայկական կամավորական միության» հիմնադիր նախագահ Սևակ Կարապետյանը։
Սրբազան Հայրը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց երիտասարդներին և իր շնորհակալությունը հայտնեց վերջիններիս իրենց եկեղեցանվեր ծառայության համար։
Երիտասարդներից ոմանք հանդես եկան անհատական խոսքով՝ իրենց հոգու ապրումներն ու երախտիքը հայտնելով նման պարտավորեցնող միջոցառմանը կամավորական աշխատանքի հնարավորության ընձեռնման համար։
Հանդիպման ավարտին երիտասարդներին հանձնվեցին մասնակցության վկայականներ։