ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Սբ. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի կապակցությամբ Նոր Նորքի Սբ.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները, Արժանապատիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի առաջնորդությամբ, այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատուն։

Կատարվեց «Հղիների օրհնության կարգ», այնուհետև Տեր Հայրը ներկաներին պատմեց տոնի խորհրդի մասին:
Հանդիպման ավարտին երիտասարդները ծննդատան շահառուներին և աշխատակիցներին փոխանցեցին թերթոններ՝ հղիության արհեստական ընդհատման վտանգների, հոգևոր և մարմնավոր վնասների վերաբերյալ։

 

Source: https://www.facebook.com/story.php?story_fbid=931830348982085&id=100064653850905&mibextid=WC7FNe&rdid=rhYemoQSHICoBH7I