Փետրվարի 24-ին, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի իրականացրած «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» (ԵՆՀ) ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության դահլիճում, Առաջնորդական Փոխանորդության Ախալքալաքի «Կարեպետ արքեպիսկոպոս Բագրատունի» և Ախալցխայի «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային կենտրոնների ակումբների միջև տեղի ունեցավ բանավեճ` «Պատվաստումները պե՞տք է լինեն պարտադիր» թեմայով։
Բանավեճին ներկա էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը, ՋՀԾ տնօրեն Էլիզա Մինասյանը, Բրազիլիայից Աբրահամ Կուլուջյանը, ԵՆՀ ծրագրի Ախալքալաքի և Ախալցխայի պատասխանատու Անժելա Ամբրոյանն ու բանավեճի դատավոր Լենա Հովհաննիսյանը։ Բանավեճն ավարտվեց Ախալքալաքի թիմի հաղթանակով։ Խաղի ավարտին Աբրահամ Կուլուջյանը բանավեճի թիմերի անդամներին հանձնեց հուշանվերներ: