• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Տաշքենդի Ս․ Փիլիպոս եկեղեցու երիտասարդների անակնկալը համայնքի կանանց Մարտի 8-ի առթիվ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Տաշքենդի Սուրբ Փիլիպոս եկեղեցու «Լույս» երիտասարդաց միությունը իրենց հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Գրիգորյանի գլխավորությամբ մարտի 8-ի միջազգային օրվա առթիվ շնորհավորեց համայնքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց կանանց ընտանիքում և եկեղեցում իրենց ունեցած ավանդի համար։